Գործնական քերականություն

Առաջադրանք 109

ա) շնիկ — ստեղնաշարային նշան, որն օգտագործվում է էլեկտրոնային փոստեր/հասցեներ նշելուց։
բ) պսակ — թարմ ծաղիկներից ու ոստերից հյուսած շրջանակաձև զարդ:
գ) երակ — մարմնի արյունատար անոթ, որով արյունը գնում Է դեպի սիրտը:
դ) շերեփ — մետաղյա կամ փայտյա երկարակոթ մեծ ու խոր գդալ՝ կերակուրը, հեղուկը ևն խառնելու և ամանից աման լցնելու համար:
ե) թմբուկ — գլանի նման հարվածային երաժշտական գործիք, որի երկու կողմը ձիգ պատված Է նուրբ մորթով՝ փայտերով հարվածելու համար:
զ) մոմ — բամբակի պատրույգով ձողիկ, որ օգտագործվում Է լուսավորության համար:
է) բաժակ — ապակյա գլանաձև անոթ՝ զանազան հեղուկներ խմելու համար:
ը) բռունցք — ձեռքի թաթը՝ մատները ափին հպած ու սեղմած վիճակում, կռուփ:
թ) մկնիկ — համակարգչով աշխատանքը հեշտացնելու գործիք՝ սեղմելու կոճակներով և անիվով։
ժ) ճակատ — մարդու կամ կենդանիների գլխի առջևի՝ աչքերից վեր գտնվող մասը:
ժա) թարթիչ —  կոպերի վրայի մազիկները, թերթերունք:
ժբ) եթեր — օդի ամենավերին մաքուր ու նոսր շերտը, երկնքի վերին շերտերը:

Առաջադրանք 110

Միջազգային տերմինակազմիչ+ հայերեն բառ+ օտար բաղադրիչ
ավիաավիատոմսավիասերվիս
ավտոավտոտնակավտոմոբիլ
կինոկինոթատրոնկինեմատոգրաֆիա
մակրոմակրոտնտեսությունմակրոէկոնոմիկա
միկրոմիկրոալիքայինմիկրոսկոպ/միկրոպրոցեսոր
ռադիոռադիոալիքռադիոակտիվ

Քերականական աշխատանք 16․04․2024

Ա․Շնիկ-փոքրիկ շուն,համակարգչային նշան

Բ․Պսակ-թաղման ծաղիկ,գլխազարդ

Գ․Երակ-մարմնի արյունաար անոթ

Դ․Շերեփ-մեծ գդալ

Ե․Թմբուկ-երաժշտական գործիք

Զ․Մոմ-ճրագ

Է․Բաժակ-ըմպելիքի համար նախատեսված հարմարանք

Ը․Բռունցք-ձեռքի փակ ափ

Թ․Մկնիկ-համակարգչային գործիք, կենդանի

Ժ․Ճակատ-գլխի վերին ճակատ

Ժա․Թարթիչ-ավտոմեքենայի տեղաշարժման համար հարմարանք

Ժբ․Եթեր- ուղիղ միացում

Ավիատոմսարկաղ

Ավտոմեքենա

Գործնական քերականություն 09․04․2024

Գնալ-բերել, զուգել-զարդարել, կցել-կցմցել, գնալ-գալ, ընկնել-ելնել, տանել-բերել, առնել-փախչել, ելնել-մտնել, թողնել-հեռանալ, գալ-գնալ, թռչել-գնալ, դնել-հանել։

ա) դիմածնոտային, գիտահետազոտական, ռազմաքաղաքական, վարչատարածքային

Բոլոր վերոնշյալ բառերը գրվում են միասին, քանի որ կազմված են արմատ բառերից։ Սրանք ցույց են տալիս արմատների կապվաությունից կազմված նոր բառեր, նոր իմաստներ։

բ) իսրայելա-պաղեստինյան, գերմանա-հայկական, ամերիկա-եվրոպական, արաբա-հրեական

Այս բառերը ցույց են տալիս երկու քաղաքակրթությունների կապեր, այսինքն՝ մեջտեղում գրվող գծիկը պարզապես խորհրդանշում և ցույց է տալիս կապը երկուսի միջև։ Հիմնականում տարածված են երկկողմանի կապերը, այսինքն՝ երկու ազգերի, ժողովուրդների միջև, բայց կան նաև եռակողմերը:

ա) Պատմաճարտարապետական, ռազմաօդային, գիտահանրամատչելի, կրոնադավանաբանական, ուսումնամարզական, կրթադաստիարակչական

բ) Պատմամշակութային, ռազմածովային, գիտահետազոտական, կրոնական, կրթաուսումնական, ուսումնական

Թարգմանույթուն 2

https://rg.ru/2020/01/21/kak-prosmotr-multfilmov-vliiaet-na-psihiku-rebenka.html

https://sad37.virtualtaganrog.ru/lichnye-stranicy-pedagogov/ivanova-ol-ga-yur-evna/stati-konsultacii-ivanova-oyu/vliyanie-multfilmov-na-psihiku-detej

Անիմացիան սիրված զվարճանքներից է։ Այնուամենայնիվ, մուլտֆիլմերի անվերահսկելի դիտումը կարող է բացասաբար ազդել ոչ միայն երեխայի տեսողության և քաշի, այլև նրա հոգեկանի վրա: Ծնողները պետք է տեղյակ լինեն անիմացիայի ազդեցության մասին երեխայի հոգեբանական զարգացման վրա:

Ինչպես նշեց կլինիկական հոգեբան Միխայիլ Խորսը, 2,5 տարեկանից երեխաներին կարելի է անվանել ակտիվ «հանդիսատես»։

«Չենք կարող ասել, որ մուլտֆիլմերը վնասակար են, դրանց մեջ կան բազմաթիվ ուսուցողական, իմաստալից, անհատականություն զարգացնող, բայց խորհուրդ է տրվում, որ երեխան ծնողների հետ դիտի նման մուլտֆիլմեր, հետո որոշակի ընդհանուր հետաքրքրություն է առաջանում, կարող եք քննարկել, թե ինչ. տեղի է ունեցել այս մուլտֆիլմում, կամ աշխատել երեխայի հիշողության զարգացման վրա՝ հարցնելով նրան, օրինակ, թե ինչ գույնի է գլխավոր հերոսի վերնաշապիկը»,- ​​ ասել է հոգեբանը:

Զարգացնել խոսքը. Լսելով մուլտհերոսների գրագետ և գեղեցիկ խոսքը՝ երեխաները համալրում են իրենց բառապաշարը, սովորում են գրագետ խոսել և գեղեցիկ ձևակերպել իրենց մտքերը և կարող են լավ իմաստով զարմացնել իրենց ծնողներին որոշ ասացվածքներով և աֆորիզմներով:

Զարգացնել երևակայությունը, մտածողությունը և հիշողությունը: Երեխան սովորում է վերլուծել մուլտֆիլմի բովանդակությունը, համեմատել, ընդհանրացնել, պատճառահետևանքային հարաբերություններ հաստատել:

Ուսուցանել. Մուլտֆիլմերը պատմում են իրենց շրջապատող աշխարհի մասին, նրանց օգնությամբ երեխան կարող է սովորել հաշվել, կարդալ, խոսել օտար լեզվով, ուսումնասիրել երկրաչափական ձևերը, գույները և ստանալ տարբեր հանրագիտարանային գիտելիքներ:

Զարգացնել ստեղծագործական և երևակայությունը: Մուլտֆիլմը կերակրում է երեխայի երևակայությունը, վառ տպավորություններ թողնում և կարող է դառնալ երեխաների գեղարվեստական ​​և խոսքային ստեղծագործության աղբյուր։

Դաստիարակել. Մուլտֆիլմի հերոսները սովորեցնում են բարություն, անկեղծություն, ճկունություն և կարեկցանք: Երեխաներին ցույց տվեք աշխարհի հետ շփվելու տարբեր հնարավորություններ, վարքագծի չափանիշներ (լավ և վատ):

Թարգմանություն

https://ru.wikipedia.org/wiki/%D0%A0%D0%B0%D0%B7%D0%B3%D0%BE%D0%B2%D0%BE%D1%80%D1%8B_%D0%B2%D0%BE_%D1%81%D0%BD%D0%B5

Քնի հետ խոսելը կամ քնից խոսելը պարասոմնիկ խանգարում է, որը բնութագրվում է քնած ժամանակ բարձրաձայն խոսելով՝ սկսած պարզ մռմռացող ձայներից մինչև բարձր ճիչեր և երկար, հաճախ աղմկահարույց ելույթներ: Կարող է բազմիցս առաջանալ քնի ցիկլի ընթացքում:

Այն կարող է առաջանալ նաև քնի կաթվածի դրվագի ժամանակ, որի ժամանակ երազում ասված բառերը բարձրաձայն արտասանվում են։ Կախված հաճախականությունից՝ այն կարող է համարվել կամ չհամարվել որպես պաթոլոգիա[1]։

Երազում խոսելը շատ ավելի հաճախ է տեղի ունենում մանկության մեջ, քան մեծահասակների մոտ: Այսպիսով, «հաճախ կամ ամեն գիշեր» կատեգորիայում քնից խոսելը հանդիպում է ընդհանուր բնակչության 5-20%-ի և մեծահասակների 1-5%-ի մոտ։



Գործնական աշխատանք

ա․կապոց-խուրձ
բ․հեծկլտալ-հեկեկալ
գ․այտուց-ուռուցք
դ․կարոտալի-կարոտաբաղձ
ե․երթևեկ-եկող գնացող
զ․արու-մանչ
է․հնամենի-հին
ը․ժլատ-գծուծ
թ․հյուսն-ստեղծագործ
ժ․սանձ-վարժելիք
ժա․տենդ-դողէրոցք
ժդ․ընդդիմակա-դիմադարձ

ա․ ձեռնածու — աճպարար
բ․ համառ — անզիջում
գ․ կույտ — շեղջ
դ․ ապաշխարել — զղջալ
ե․ կրճատել — կճպել
զ․ անդրանիկ — առաջնեկ
է․ ամուլ -ստերջ
ը․ ակնախոռոչ — ակնակապիճ
թ․ ունայն — փուչ
ժ․ սեթևեթանք — պչրանք
ժա․ խոճկոր — գոճի
ժբ․ խառնիխուռն — խառնիճաղանջ

ա․ բոթաբեր — գույժ
բ․ ընդհարվել — շփնալ
գ․ մեղեդի — երաժշտություն
դ․ թագուհի — դշխուհի
ե․ դաժան — դժնդակ
զ․ սպասուհի — նաժիշտ
է․ ուժգին — հուժկու
ը․ սակավապետ — ժուժկալ
թ․ ստույգ — ճշգրիտ

ա․այգեպան — այգեգործ
բ․խայտաբղետ — գույնզգույն
գ․փողկապ — վզկապ
դ․աստիճանաբար — հետզհետե
ե․պատառոտել — ճղճղել
զ․մարմնակրթություն — մարմնամարզություն
է․երկնահուպ — բարձր
ը․ալեկոծ — ալեծածան
թ․սիրավառ — սիրաջերմ

ա․ապականել — աղտոտել
բ․ծաղրածու — հտպիտ/միմոս
գ․սեգ — հպարտ/խրոխտ
դ․գեհեն — դժոխք
ե․խեղաթյուրել — աղավաղել
զ․ավարտ — վերջ
է․ուսապարկ — մեջքապարկ
ը․ընչացք — բեղ
թ․ձանձրալի — անհետաքրքիր/տաղտկալի
ժ․գանահարել — ծեծել
ժա․երդմնազանց — երդմնադրուժ
ժբ․փայտանյութ — անտառանյութ

ա․գոռոզամիտ — մեծամիտ
բ․անզարդ — անշուք/անպաճույճ
գ․վայելել — ճաշակել
դ․բաժակ — գավաթ
ե․մեղադրյալ — մեղապարտ
զ․թափթփված — փնթի
է․մաքուր — ջինջ/վճիտ
ը․սուրհանդակ — թղթաբեր
թ․ի մի բերել — ամփոփել
ժ․շտեմարան — ամբարանոց
ժա․անհաշտ — անհամաձայն
ժբ․ասեկոսե — բամբասանք

ա․թռչկոտել — ոստոստել
բ․աղմուկ — ժխոր
գ․գունատվել — դժգունել/գունատվել
դ․հրահրել — բորբոքել
ե․խրվել — ընկղմվել
զ․դող — ցնցում
է․հենվել — կռթնել
ը․կարդալ — ընթերցել
թ․քամահրել — արհամարհել
ժ․ականավոր — հռչակավոր
ժա․տրորել — մերսել/շփել
ժբ․ծիծաղել — խնդալ

ա․առևանգել — հափշտակել
բ․ոսկեզօծել — ոսկեջրել
գ․շնչակտուր — շնչասպառ
դ․կրոնավոր — միաբան
ե․շնորհել — նվիրել
զ․անքթիթ — անթարթ
է․հանգրվան — օթևան
ը․գամ — հեղույս
թ․ոսկեծամ — ոսկեհեր
ժ․կոտրատվել — ջարդոտվել
ժա․հարուստ — ունևոր
ժբ․ծեր — ալևոր/ծերունի 

Գործնական աշխատանք

ա․ արշալույս-արևածագ ե․մուշտակ-քուրք

բ․գուշակություն-կանխատեսություն զ․նավակ-ակատ

գ․բարդ-խրթին է․պաշտել-երկրպագել

դ․հանցանք-ոճրագրություն ը․փական-կափարիչ

թ․ծնկել-նվաճել

ժ․հեղինակազրկել-արժեզրկել

ժա․բարեսիրտ-ազնիվ

ժբ․նախորդ- նախկին

ա․թիկնեղ-մարմնեղ ե․ծուղակ-

բ․համեմատել-չափել զ․խոտոր-

գ․բարդ-խոչնդոտ է․խղճալ-

դ․գլխարկ-գլխանոց ը․թմրել-

թ․անթարթ-ակնապիշ

ժ․մրթմրթոց-դժգոհություն

ժա․խռովվել-թթվել

ժբ․անտուն-պանդուխտ

ա․ըմբոստ-ընդիմադիր ե․շտապ-հապճեպ

բ․տեսիլք-պատկեր զ․պաչիկ-համբյուր

գ․կալանվորել-ազատազրկել է․երկնամուխ-բարձր

դ․խայտաբղետ-հույնզգույն զ․առևանգել-փախցնել

թ․շփանալ-լռփանալ

ժ․սողոսկել-ներթափանցել

ժա․զարմանալ-ափշել

ժբ․ուռկան-թարփ

Ոճագիտություն

Ոճագիտության ուսումնասիրության կարևորագույն խնդիրներից մեկը շատերը համարում են հոմանշության քննությունը, ոչ միայն բառային կամ քերականական հոմանիշների, այլև ընդհանրապես հոմանշությունն՝ իբրև ոճաբանության հիմնական հասկացություններից մեկը։

Հոմանշության քննությունը նախ և առաջ պայմանավորված է լեզվի մեջ առկա նույն կամ մոտ իմաստ արտահայտող լեզվական տարբեր միավորների գոյությամբ և նրանց ընտրության հնարավորություններով։

Լեզվական յուրաքանչյուր միավոր, անհատականության ցանկացած դրսևորում լեզվի գործառական բոլոր ոճերում կարող են համարվել ոճագիտության քննության առարկա, առավել ևս, եթե դրանք ունեն լեզվական որոշակի համակարգ։

Ոճաբանությունն՝ իբրև լեզվաբանական ինքնուրույն գիտաճյուղ զբաղվում է լեզվական յուրաքանչյուր միավորի դրսևորման եղանակներով ու ձևերով, նրա արտահայտչական առանձնահատկություններով։

Ոճագիտության ուսումնասիրության առարկան ոճույթն է կամ ինչպես արդեն ընդունված է դասական լեզվաբանության մեջ՝ ոճը։ Ոճաբանությունը լեզվաբանական գիտակարգ է, որն ուսումնասիրում է լեզվի ոճական համակարգը. հարում է նաև գրականագիտությանն ու գեղագիտությանը։ Ոճաբանությունն ուսումնասիրում է տվյալ լեզվի յուրաքանչյուր նյութական միավորի (հնչյուն, բառ, բառակապակցություն) կիրառության եղանակներն ու արտահայտչական առանձնահատկությունները։ Ոճաբանությունը սովորեցնում է պատկերավոր ու արտահայտիչ դարձնել խոսքը։

Լեզուն և ոճն իրար հետ անբաժանելիորեն կապված հասկացություններ են, որոնք սովորաբար չեն հակադրվում իրար և պայմանավորված են մեկը մյուսով, չնայած հաճախ ունեն տարբեր արտահայտություններ և դրսևորումներ։ Լեզուն ընդհանուր է և կոնկրետ, ոճը՝ մասնավոր, երբեմն նույնիսկ վերացական։ Լեզուն անտառն է, ոճը՝ առանձին ծառը։ «Ոճ» բառն առաջացել է հունարեն «ստիլոս» բառից, այն նախապես նշանակել է «ցողուն, ծղոտ», որը հին ժամանակներում հույների համար ծառայել է որպես գրիչ, որի մի ծայրով գրում էին մոմապատ տախտակի վրա, իսկ մյուս ծայրով՝ ջնջում։ Հետագայում «ոճ» ասելով մարդիկ հասկացել են մտքի արտահայտման մի որոշակի ձև, որ հատուկ էր միայն առանձին անհատներին։

Ոճն ինքը տաղանդն է, ինքը՝ միտքը, ոճի մեջ է մարդն ամբողջությամբ, ոճը միշտ օրիգինալ է, ինչպես անհատականությունը, ինչպես բնավորությունը։ Դրա համար էլ յուրաքանչյուր մեծ հեղինակ ունի իր ոճը։ Ոճաբանությունը՝ իբրև ինքնուրույն, անկախ գիտակարգ, ձևավորվել է նոր ժամանակներում, սակայն նրա ակունքները բավականին հին են։ Հները ոճաբանության հարցերը քննել են մերձավոր գիտությունների (փիլիսոփայություն, ճարտասանություն, տեքստաբանություն և այլն) հարցադրումների կապակցությամբ։

Ոճը սոսկ քերականորեն ճիշտ ու հարթ գրելու ունակությունը չէ, որ հաճախ տրվում է նաև անտաղանդներին։ Ոճ ասելով մենք հասկանում ենք բնությունից անմիջաբար հեղինակին տրված՝ բառերը նրանց իսկական իմաստով օգտագործելու կարողությունը՝ ամեն ինչի վրա դնելով իր ինքնատիպության, անհատականության, իր հոգու յուրօրինակ կնիքը։

Ըստ ակադեմիկոս Գ. Ջահուկյանի՝ ոճը մտքերն արտահայտելու համար ընտրվող լեզվական միջոցների ու եղանակների տարբերությունն է։

Այսպես՝ Ստ. Մալխասյանցի «Հայերեն բացատրական բառարանում» տրվում են այդ իմաստներից մի քանիսը։ Ինչպես.

  1. Խոսքերն իրար հետ շարահյուսելու եղանակը, միտք արտահայտելու եղանակը.
  2. Որևէ հայտնի հեղինակի միտք արտահայտելու կերպը, որով նա բնորոշվում է.
  3. Մի քանի բառից բաղկացած կտրուկ խոսք, դարձվածք.
  4. Շինությունների զանազանակերպ ձև՝ համաձայն որոշ ազգի կամ որոշ դարի ճաշակի.
  5. Մասնավորապես՝ հոյակապ շենքերի սյուների ձևն ու զարդարանքը, կարգը.
  6. Կահկարասիքի շենքը՝ զանազան ճաշակով՝ պարզ կամ շքեղ.
  7. Տրամաբանական պարզության այն ուղղությունը, որին հետևում են մի բան ապացուցելու կամ հերքելու համար, նաև «մեթոդ»։

Այսպիսով՝ լեզվական ոճը յուրաքանչյուր հեղինակի անհատականությունն ու ինքնատիպությունը դրսևորող լեզվական-արտահայտչական միջոցների ամբողջությունն է, դրանց համակարգը, լեզվական այդ տարրերի յուրահատուկ գործածությունը, որն ամենից առաջ պայմանավորված է ինչպես հեղինակի անհատական մտածողությամբ ու ճաշակով, այնպես և նրա աշխարհայացքով, լեզվական փաստերի իմացությամբ, տվյալ ստեղծագործության թեմայով և այլն։

Ոճերի դասակարգում

Ոճերի դասակարգման տարբեր չափանիշներ ու մոտեցումներ կան, դրանք են ՝

  • անհատական
  • իրադրական
  • գործառական

Անհատական ոճ

Անհատական ոճը հատում է յուրաքանչյուր անհատ ստեղծագործողի, որն ունի որոշակի տաղանդ ու ստեղծագործական ուղղություն, լեզվական միջոցների յուրահատուկ ու ինքնատիպ համակարգ։

Իրադրական ոճ

Իրադրական ոճերը պայմանավորված են խոսքային իրադրությամբ ու պայմաններով, խոսքային միջավայրով ու խոսող-խոսակից փոխհարաբերությամբ։ Ըստ խոսողի ունեցած վերաբերմունքի և տրամադրության՝ ձևավորվում են իրադրական ոճեր, որոնք կարող են լինել՝ հանդիսավոր, պաշտոնական, հորդորական, մտերմիկ-փաղաքշական, երգիծական կամ ծաղրական, հեգնական և այլն, որոնցից յուրաքանչյուրն ունի իր համապատասխան լեզվական ձևավորումը ու քերականական որոշակի համակարգը։

Բառապաշարը, բնականաբար, վերամբարձ է, հանդիսավոր, բարձր ոճին հատուկ բառերով և բառակապակցություններով հագեցված (ինչպես՝ տիկնայք, պարոնայք, մեծարգո, վսեմաշուք, տեր, Ձերդ գերազանցություն, վեհափառ, վաստակաշատ, բազմաշնորհ և այլն) ինչպես նաև այնպիսի բառեր, որոնք մատնանշում են անհատի դիրքը, պաշտոնը, զբաղմունքը, կոչումը։

Իրադրական ոճերի շարքում կարելի է թվարկել նաև ուսուցողական, խրատական, հաղորդատվական, բանավիճային և այլ տարատեսակներ։

Հանդիսավոր ոճ

Այս ոճը իրադրվում է հանդիսավոր, պաշտոնական արարողությունների ժամանակ, պետական, վարչական, միջպետական, հոբելյանական ուղերձներում և փաստաթղթերում, բանավոր ելույթներում։ Հաճախ նման ոճով են դիմում բարձրաստիճան անձանց ու պաշտոնյաներին։ Տվյալ դեպքում բառերն ընտրվում են հատկապես գրական լեզվի ոլորտից։ Բառապաշարի մեջ զգալի են տվյալ անհատի դիրքը, պաշտոնը, զբաղմունքը, կոչումը մատնանշող բառեր։

Մտերմիկ-փաղաքշական ոճ

Այս ոճը սովորաբար իրադրվում է, ջերմ, մտերմիկ, բարեկամական մթնոլորտում, երբ խոսողն արտահայտում է իր սերը, համակրանքը, մտերմիկ վերաբերմունքը խոսակցի նկատմամբ։ Այս ոճը բացի առօրյա գործածությունից գործ է ածվում նաև նամակագրության մեջ և գեղարվեստական ոճում։

Պաշտոնական ոճ

Այս ոճն ունի և իրադրական, և գործառական դրսևորում ու գործ է ածվում աշխատանքային, պաշտոնական, գործնական իրավիճակներում, որտեղ ամենից առաջ նկատի է առնվում խոսքային իրադրությունը, խոսքի հաղորդակցման նպատակը և խոսող-խոսակից հարաբերությունը. թե ում և ինչ նպատակով է տեղի ունենում հաղորդակցումը։ Պաշտոնական ոճն առավել ևս ակնհայտ է հրամաններում, կարգադրություններում, հրահանգներում։

Երգիծական կամ ծաղրական ոճ

Այս ոճն արտահայտում է երգիծական, քննադատական վերաբերմունք խոսակցի կամ որևէ մեկ այլ անձի, հասարակական կյանքի, մարդկային տարբեր հարաբերությունների ու բարքերի նկատմամբ։ Այն օգտագործվում է բանավոր խոսքում, սովորական զրույցների ժամանակ, գեղարվեստական գրականության երգիծական ժանրերում (ֆելիետոն, կատակերգություն և այլն)։

Երգիծական ոճին հաճախ նպաստում են ոչ միայն համապատասխան բառեր, արտահայտություններ ու դարձվածքներ, այլև ոճական բազմաթիվ հնարանքներ ու միջոցներ, ինչպիսիք են՝ բառախաղը, հակադրույքը, հեգնանքը, փոխաբերությունները, երգիծական բնույթի համեմատությունները, ճարտասանական ձևերը և այլն։ Առավելապես այն ձևավորվում է համապատասխան բառաշերտերի գործածությամբ, հատկապես հատկանշական են բարբառային, ժարգոնային բառերը, օտարաբանությունները, երբեմն նույնիսկ՝ գռեհկաբանությունները։ Այստեղ պակաս կարևոր չեն նաև դիպվածային (օկազիոնալ) բառերն ու բառերի նոր իմաստավորումները։

Գործառական ոճ

Ոճերն ըստ գործառության խմբավորելիս նախ և առաջ հաշվի են առնվում նրանց գործառական (ֆունկցիոնալ) առանձնահատկությունները լեզվի կիրառական տարբեր ոլորտներում։ Առանձնացվում է 4 հիմնական հատկանիշներ՝

  • իմաստաբանական
  • բառապաշարային
  • քերականական
  • հուզարտահայտչական

Ըստ վերոնշյալ հատկանիշների՝ հայերենում կարելի է տարբերակել գործառական հետևյալ ոճերը՝

  • գիտական
  • պաշտոնական
  • հրապարակախոսական
  • առօրյա-խոսակցական
  • գեղարվեստական

Ճիշտը և սխալը

§ 1. Ազատել — ազատագրել

Ազատել֊ի իմաստը բավականաչափ ընդարձակ է․ մեկին ազատել վտանգից, բանտից, գերությունից…, ազատել (թողնել) դասարանը, շենքը, տարածքը…, նաեւ՝ թշնամիներից ազատել երկիրը, հայրենիքը… Հենց այս վերջին դեպքում ավելի ճշգրիտ է ազատագրել֊ը, որ նույն ազատել֊ն է, բայց՝ պայքարով, կռվով, պատերազմով։

Այնուամենայնիվ, եթե սխալ չէ ազատագրել֊ի փոխարեն գործածել ազատել֊ը («Մեր ժողովուրդը դարերի պայքարով ազատվեց//ազատագրվեց օտարի լծից»), ապա հակառակը անճիշտ պիտի համարել, ինչպես՝ «Դատապարտվածները վերջապես ազատագրվեցին (փոխանակ՝ ազատվեցին) բանտից»։

§2․ Ազգային — ազգայնական — ազգայնամոլ — ազգասեր

Ազգային նշանակում է ազգին, այդ ժողովրդին վերաբերող, առնչվող կամ նրան հատուկ, պատկանող։ Արեւմտահայերենում գործածվում է նաեւ «ազգի գործերով զբաղվող անձ» նշանակությամբ։

Ազգայնական֊ը արդեն գոյական է եւ ասվել է իր ազգային շահերը ամենից ու ամեն ինչից վեր դասող, միաժամանակ՝ ազգային բացառիկություն ու գերազանցություն քարոզող գործչի համար։ Համարժեք է օտար նացիոնալիստ֊ին․ «Ազգայնականները միայն իրենց ազգն են աստվածատուր համարում»։ Ոմանք հիմա ազգայնական֊ի մեջ ուզում են միայն դրական բովանդակություն տեսնել՝ «ազգին ամբողջովին նվիրված», իսկ բացասական իմաստով գործածել միայն ազգայնամոլ֊ը։ Բայց ազգայնամոլ֊ը գործածվել է «թունդ, մոլեռանդ ազգայնական»֊ի համար եւ համարժեք է դիտվել օտար շովինիստ֊ին։

Այդպես էլ թող մնա, ազգայնական = նացիոնալիստ, ազգայնամոլ = շովինիստ։ Իսկ «ազգի շահերով տարված, ազգային հոգսերով խորապես ապրող», այսինքն՝ ամբողջովին դրականորեն բնութագրվող գործչի համար ունենք ազգասեր, ազգի նվիրյալ, ազգանվեր բառերը։ Ուստի սխալ համարենք՝ «Մեր ազատության համար մարտնչաց ազգայնականները (փոխ․ ազգի նվիրյալները, ազգասերները) ատելությամբ լցված չեն եղել այլ ժողովուրդների հանդեպ»։

§3․ Այգաբաց — այգեբաց

Այգաբաց․ կազմված է այգ «վաղ առավոտ» եւ բաց բառարմատներից՝ միացած ա հոդակապով։ Նույնն է՝ լուսաբաց, առավոտ։

Այգեբաց․ կազմված է այգի + ա + բաց > այգեբաց (ի + ա > ե), այսինքն՝ այգու բացելը (աշնանը թաղած խաղողի այգիները գարնան օրերին ազատում են հողածածկից)։

Նախադասության մտքից է երեւում խոսքը խաղողի այգո՞ւ բացելու մասին է, թե՞ լույսը բացվելու։ Օրինակ՝ «Մեր գյուղում ժամանակին հասցրին այգեբացն ու էտը», «Շառագունեց աշնանային մի ցրտաշունչ այգաբաց»։

§4․ Այլասերություն — այլասիրություն

Սրանց հնչական տարբերությունը չնչին է, այնինչ բովանդակային տարբերությունը հսկայական է, նույնիսկ հակադիր են իրար։

Այլասերություն֊ը կամ այլասերում֊ը այլասերվելն է, այլասերված լինելը, իսկ ավելի պարզ՝ անբարոյականությունը, բարքերի անկումը, բարոյական խեղվածությունը։ Այլասերված մարդ = այլանդակ, փչացած, անբարոյական մարդ։

Այլասիրություն֊ը ընդհակառակը, դրական բովանդակություն ունի․ իր անձը կամ սեփական շահը անտեսելու գնով անգամ այլոց սիրելու, ուրիշների ցավերը հոգալու կարողությունն է, «անանձնական ուրախություն», ապրելու մեծ զգացողությունն է։ Հիշեցեք, օրինակ, Մ․ Մեծարենցի բանաստեղծություններին տրված ճշմարիտ մի բնութագրականը․ «Նրա «Տո՜ւր ինձի, տե՛ր…» շարքը ամբողջովին տոգորված է այլասիրության գաղափարով»։

Կա նաեւ այլասեռված֊ը, որ պարզապես «սեռը փոխած» է նշանակում, այլասեռել = սեռը փոխել։

§5․ Անակնկալ գալ — անակնկալի գալ, հանկարծակի գալ — հանկարծակիի գալ

Սրանք հոմանիշային զույգեր են։ Անակնկալ գալ = հանկարծակի գալ․ նույնն է, թե՝ անսպասելի (անսպասելիորեն) գալ։ Սրանք, այսպես ասած, ազատ բառակապակցություններ են, ըստ հարկի՝ կարող են փոփոխվել․ անակնկալ (հանկարծակի) գալ // գնալ, հուզվել, հեռանալ

Զույգերի երկրորդ եզրերը կայուն բառակապակցություններ են, որ արդեն չեն կարող փոփոխվել նախորդների պես, այլ ամբողջովին կարող են փոխարինվել ուրիշ բառով․ անակնկալի գալ (հանկարծակիի գալ) = շփոթվել, կարկամել…

Այսպիսի մի նախադասություն կազմենք․ «Այդ օրը մայրը տղային չէր սպասում, եւ երբ որդին անակնկալ //հանկարթակի եկավ (վերադարձավ), մայրը անակնկալի//հանկարծակիի եկավ»։

Հայոց լեզվի պատմությունը

Լեզուների ցեղակցություն

Հայերենը աշխարհի հնագույն լեզուներից է ։Խեթական և ասուրաբաբելական արձանագրությունները վկայում են , որ հայերը ՝ իբրև ցեղային առանձին խմբավորումներ։Հայկական բարձրանդակում երևացել են Ք․ա երրորդ հազարամյակում, սակայն իբրև էթնիկ ամբողջականություն նրանք հայտնի են դառնում Ք․ա 8-7րդ դարերից։ Ժամանակին ժողավուրդները մեզ անվանել են արմեններ, իսկ երկրին ՝ Արմենիա։Այս անվանումը հետագայում տարածվել ա շատ լեուներում ։ Ժողովրդի հայ ինքնաանվանումը ավանդությունը կապում է Հայկ Նահապետի անվան հետ ։Աշխարհի ժողովուրդները խոսում են շուրջ 2000 լեզուներով , որոնց մեջ հայերեն խոսողները գրավում են 38-րդ տեղը՝շուրջ 7 միլիոն մարդ։Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքում պատկանում է հնդիրանյան (արիական) լեզվախմբին։

Հայերենի զարգացման փուլեր

Հայոց լեզուն անցել է զարգացման երեք փուլ`

  1. Գրաբար կամ հին հայերեն (5-11րդ դար , Ոսկե դար): Գրաբարով են ստեղծագործել հինգերորդ դարի պատմիչներ Ագաթանգեղոսը, Փարպեցի, Խորենացի, Եղիշե, Եզնիկ Կողբացի:
  2. Միջին կամ կիլիկիան հայերեն: (Ֆրիկ, Վարդան Այգեկցի, Մ. Գոշ, Քուչակ):
  3. Աշխարհաբար ` իր երկու տարբերակներով: (17րդ դարից մինչև մեր օրերը)Աշխարհաբարով են գրել Աբովյանը,Ռաֆֆիմ , Մուրացանը, Շիրվանզադեն, Թումանյանը , Իսահակյանը, Տերյանը, Չարենցը Բակունցը, Շիրազը, Սևակը, Սահյանը , Հրանտ Մաթևոսյանը և այլ: Աշխարհաբարից են ծագել այժմյան հայերենի  երկու գրական տարբերակները.  արևելահայերենը և արևմտահայերենը: Արևելահայերենը ձևավորվել է արարատյան բարբառի հիման վրա, ՀՀ պետական լեզուն է , խոսում են նաև պարսկաստանի հայերը: Արևմտահայերենը ձևավորվել է Պոլսի բարբառի հիման վրա, այն սփյուռքի հայության գրական լեզուն է: Արևմտահայերենով գրել են Դուրյանը, Դանիել Վարուժանը, Մեծարենցը, Սիամանթոն, Գրիգոր Սոհրաբը և Հակոբ Պարոնյանը: 1915 թվականից հետո սփյուռքում ստեղծված գրականությունը կոչվեց սփյուռքահայ գրականություն, որի ներկայացուցիչներն են Շահան Շահնուրը, Համաստեղը, Մուշեղ Իշխանը, Վահան Թեքեյան, Հակոբ Օշականը, Վահե Հայկը, Կոստան Զարյան և ուրիշեր: Կան նաև սփյուռքում ապրող օտարագիր հայ գրողներ, ինչպիսիք են Վիլիամ Սարոյանը, Մայքլ Առլեն կրտսերը, Լևոն Զավեն Սյուրմելյանը (անգլիագիր): Անրի Թրուայան, Վահե Քաչա (ֆրանսագիր): Ալիսի Կիրակոսյանը (իսպանագիր):

Հայոց լեզուն պատկանում է հնդևրոպական լեզվաընտանիքին: Գերմանացի գիտնական Հայնրիխ Հյուբշմանը ապացուցեց, որ հայերենը ինքնուրույն ճյուղ  է: Հայերենին ցեղակից են անգլերենը, իտալերենը, իսպաներենը, իռլանդերենը, ֆրանսերենը, դանիերենը, նորվեգերենը, նիդերլանդերենը, շվեդերենը, լատիշերենը, լիտվերենը, բուլղարերենը, չեխերենը, բելառուսերենը, ուկրաիներեն, խորվաթերենը, հնդկերենը, հունարենը, պարսկերենը, քրդերենը, օսեթերեն:

Design a site like this with WordPress.com
Get started