Քիմիական ռեակցիաների տեսակներ

Որո՞նք են քիմիական ռեակցիաների տեսակները։

Քիմիական ռեակցիաների տեսակներից են՝

V Միացման ռեակցիա ? Միացման քիմիական ռեակցիայի ժամանակ երկու կամ ավելի նյութերից ստացվում է մեկ բարդ նյութ:
օրինակ՝ երկու բարդ նյութերի՝ կալցիումի օքսիդի և ջրի փոխազդեցությունից ստացվում է մեկ  ավելի բարդ նյութ՝ կալցիումի հիդրօքսիդ:

V Քայքայման ռեակցիա ? Քայքայման ռեակցիայի ժամանակ մեկ բարդ նյութի քայքայումից ստացվում են երկու կամ ավելի նյութեր:  
օրինակ՝ մեկ բարդ նյութից՝ պղնձի (II) հիդրոքսիդի քայքայումից առաջանում են երկու բարդ նյութ՝ պղնձի (II) օքսիդ և ջուր:

V Տեղակալման ռեակցիա ? Տեղակալման է պարզ և բարդ նյութերի միջև ընթացող այն քիմիական ռեակցիան, որի ժամանակ պարզ նյութը կազմող ատոմները տեղակալում են բարդ նյութի բաղադրությունում առկա տարրերից որևէ մեկի ատոմները:
օրինակ՝ պարզ նյութ՝ ցինկի և բարդ նյութ աղաթթվի փոխազդեցությունից առաջանում են նոր պարզ նյութ՝ ջրածին և բարդ նյութ՝ ցինկի քլորիդ:

V Փոխանակման ռեակցիա ? Փոխանակման են կոչվում այն ռեակցիաները,որոնք կատարվում են բարդ նյութերի միջև,որտեղ նրանք  փոպանակվում են իրենց բաղադրիչ մասերով: Չեզոքացման են կոչվում այն ռեակցիաները, որոնք կատարվում են հիմքերի և թթուների միջև,որի արդյունքում ստացվում է աղ և ջուր: 
օրինակ՝ Տեղումների արձագանքը նատրիումի քլորիդի և արծաթի նիտրատի միջև։

V Ջերմանջատիչ ռեակցիա ? Քիմիական այն ռեակցիաները, որոնց ընթանալն ուղեկցվում է ջերմության անջատումով, կոչվում են ջերմանջատիչ ռեակցիաներ:
օրինակ՝ մեթանի արյումը։

V Ջերմակլանիչ ռեակցիա ? Քիմիական այն ռեակցիաները, որոնց ընթանալն ուղեկցվում է ջերմության կլանումով, կոչվում են ջերմակլանիչ ռեակցիաներ:
օրինակ՝ կալիումի պերմանգանատի քայքայումը:

V Օքսիդա-վերականգնման ռեակցիա ? Այն ռեակցիաները, որոնք ընթանում են նյութերի բաղադրության մեջ առկա տարրերի ատոմների օքսիդացման աստիճանների փոփոխությամբ, անվանում են օքսիդացման-վերականգնման ռեակցիաներ: Այս ռեակցիաների ժամանակ նյութից մեկը կամ նրա բաղադրիչը կորցնում է էլեկտրոն (օքսիդանում է), մյուսը կամ նրա բաղադրության մեջ մտնող ատոմը կլանում է այդ էլեկտրոնը, վերականգնվում է, դառնում է չեզոք և դուրս գալիս միացությունից:
օրինակ՝ որտեղ ծծումբը կորցնում է էլեկտրոն, իսկ քլորն ստանում է այդ էլեկտրոնը, և ծծումբը վերականգնվում է։

V Կատալիտիկ ռեակցիա ?
օրինակ՝

Design a site like this with WordPress.com
Get started